Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Սիրիայում քուրդ բարձրաստիճան հրամանատարը զգուշացրել է, որ վերածնվող «Իսլամական պետությունը» սկսում է օգուտ քաղել Բաշար Ասադի քաոսային տապալումից, գրում է Sky news-ը։

Հյուսիս-արևելքում քրդերն անհանգստացած են, թե ինչ կարող է լինել: Այս տարածաշրջանի ամենակարևոր դեմքերից է Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) գլխավոր հրամանատար, գեներալ Աբդի Մազլումը։ Նա զգուշացնում է Արևմուտքին, որ ԻԼԻՊ-ն արդեն փորձում է շահարկել խառնաշփոթը:

«ԻԼԻՊ-ն այժմ ավելի ուժեղ է սիրիական անապատում: Նախկինում նրանք գտնվում էին հեռավոր շրջաններում և թաքնվում էին, բայց այժմ ավելի մեծ ազատ տեղաշարժ ունեն, քանի որ այլ խմբերի հետ խնդիրներ չունեն և հակամարտություն չունեն նրանց հետ։ Մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներում նրանց գործունեությունը նույնպես աճել է։ Ընդամենը մի քանի օր առաջ ԻԼԻՊ-ի գործողության հետևանքով Հասաքայի մոտ սպանվել են ներքին անվտանգության ուժերի երեք անդամներ»,- ասել է Մազլումը Sky News-ին տված հարցազրույցում։

SDF-ը ստեղծվել է 2015 թվականին՝ որպես կոալիցիա, որն ուղղված է ԻԼԻՊ-ի դեմ պայքարին։ SDF-ը հիմնականում կազմված է YPG-ի (Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներ) և YPJ-ի (YPG-ի կին համարժեքը) քուրդ մարտիկներից և աջակցվում և վերապատրաստվում է Միացյալ Նահանգների կողմից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի