Նարիշկինը հայտարարել է, թե Երևանն ու Բաքուն կարգավորման գործընթացում այնքան էլ «ականջալուր չեն ԱՄՆ-ին ու ԵՄ-ին»

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

ԱՄՆ-ը կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում Վաշինգտոնի  ձախողումները սկսվել են։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը «Հետախույզ» ամսագրին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ «Ադրբեջանն ու Հայաստանը նույնպես ականջալուր չեն լինում խաղաղության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկություններին՝ նախընտրելով բոլոր հարցերը լուծել ինքնուրույն»։

«Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան «մոլուցքը» սկսում է կործանարար ազդեցություն ունենալ Վաշինգտոնի կառուցած ամբողջ համաշխարհային ֆինանսական և ռազմաքաղաքական համակարգի վրա։ ԱՄՆ-ը կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում՝ Մերձավոր Արևելքից մինչև Ասիա և Աֆրիկա։ Իսկ հետխորհրդային տարածքում դրանք լիովին ձախողվել են»,- ասել է Նարիշկինը։

Ըստ ռուս պաշտոնյայի՝ Վրաստանում «արևմտականներին չի հաջողվել  խանգարել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հաղթել ընտրություններում, Մոլդովայում էլ Մայա Սանդուի ռեժիմն ընտրություններում հազիվ է հասել ցանկալի արդյունքի՝ դե ֆակտո գրանցելով մոլդովական հասարակության խորը պառակտում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի