Կենտրոնական բանկը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի թեմայով խորհրդաժողով է անցկացրել

Լուրեր

13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

2018 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ կենտրոնական բանկի Ծաղկաձորի տարածքային դրամարկղային կենտրոնում տեղի է ունեցել «Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և քրեական հետապնդում իրականացնող մարմինների համագործակցությունը. ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված գույքի բռնագանձմանն առնչվող որոշ դրույթների իմպլեմենտացումը» թեմայով խորհրդաժողով: Վերջինիս մասնակցում էին Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի, Արդարադատության ակադեմիայի, իրավապահ, դատական համակարգերի, Փաստաբանների պալատի, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականության մշակմանը մասնակից այլ իրավասու պետական մարմինների ներկայացուցիչներ. տեղեկացնում են Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից:

Խորհրդաժողովին քննարկվել են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և քրեական հետապնդում իրականացնող մարմինների գործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ միջազգային պրակտիկայում վարչական տիպի ֆինանսական հետախուզության մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվությունը որպես հետախուզական տվյալ օգտագործելու առանձնահատկությունները, ՀՀ օրենսդրությամբ փողերի լվացման գործերի հարուցման առիթները և հիմքերը, ՖԴԿ վերլուծությունները, դրա իրականացման գործընթացը և այլն: Անդրադարձ է կատարվել ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված գույքի բռնագանձմանն առնչվող որոշ դրույթների իմպլեմենտացմանը: Այդ կապակցությամբ մասնակիցների կողմից կարևորվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման, առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման, կալանադրված, առգրավված և բռնագրավված գույքի կառավարման մեխանիզմների ներդրման հարցերը:

Մասնակիցները դրական են գնահատել նման քննարկումների կազմակերպումը՝ նշելով խորհրդաժողովի շրջանակներում բարձրացված հարցերի շուրջ գիտելիքների և փորձի շարունակական փոխանակման անհրաժեշտությունը: