Իսրայելական բանակը 50 տարվա մեջ առաջին անգամ ներխուժել է Սիրիա

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Իսրայելի ցամաքային ուժերը 1973 թվականից ի վեր առաջին անգամ բացահայտորեն ներխուժել են Սիրիայի տարածք՝ հատելով ապառազմականացված սահմանային գոտին, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով երկու պաշտոնյաների։

Բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին ասել է, որ Իսրայելը «զորքեր է տեղակայել Սիրիայի տարածքում»՝ հաստատելով, որ զինվորականները դուրս են եկել Գոլանի բարձունքներում ապառազմականացված բուֆերային գոտուց: Խոսելով Գոլանիի բրիգադի նորակոչիկների հետ՝ Հալևին ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն այժմ կռիվ է մղում չորս ճակատում՝ Հորդանան գետի Արևմտյան ափին, Գազայի հատվածում, Լիբանանում և այսուհետ նաև` Սիրիայում:

Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ցամաքային և օդային ուժերը Գոլանի բարձունքների հատվածում տեղակայելու մասին՝ «հաշվի առնելով իրավիճակը և պաշտպանությունն ուժեղացնելու համար»։

Հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ բանակը ուժեր է տեղակայել «բուֆերային գոտում և իր պաշտպանության համար անհրաժեշտ մի քանի այլ վայրերում», սակայն մտադիր չէ միջամտել Սիրիայում ներքին գործերին:

Հիշեցնենք, որ Իսրայելի սահմանակից Սիրիայում տապալվել է Բաշար ալ-Ասադի վարչակարգը, որը կառավարում էր 25 տարի։ Նրան ընդդիմադիր ուժերը մտան Դամասկոս, իսկ ինքը՝ Ասադը, փախավ երկրից և, ինչպես հաղորդում է ռուսական պետական ​​գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի աղբյուրին, ժամանել է Մոսկվա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Ասադի վարչակարգի տապալումը  Իսրայելի հարվածների արդյունքն է։ «Մենք խաղաղության ազդանշան ենք ուղարկում Սիրիայի մեր սահմանից այն կողմ բոլորին՝  քրդերին, քրիստոնյաներին և մահմեդականներին, որոնք ցանկանում են խաղաղ ապրել Իսրայելի հետ», – ասել է նա: