Արմավիրը նոր մարզպետ ունի. ո՞վ է նա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր կառավարության որոշմամբ ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրան և հաջողություններ մաղթեց:

«Շնորհակալություն եմ հայտնում այդ  պաշտոնում ինձ առաջադրելու համար: Ինձ համար չափազանց մեծ պատիվ է ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը և մեծ պատասխանատվություն՝ ունենալ անմիջական ներգրավվածություն հարազատ մարզի զարգացման գործում: Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ ամեն ինչ անելու եմ, որպեսզի արդարացնեմ ինձ վստահող մարդկանց և Արմավիրի մարզի բնակչության ակնկալիքները»,- ասաց Մեխակյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ Մեխակյանը մինչ այս Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայանքի ղեկավարն էր, իսկ դրանից առաջ՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր:

«Մի ժամանակ մեր քաղաքական թիմի մասին ասում էին անփորձ, հիմա մենք անցել ենք այդ շեմը և կարող ենք ասել՝ երիտասարդ և փորձառու, ինչը վատ չէ: Իհարկե, ոչ միայն երիտասարդությունը, այլև փորձառությունը շատ կարևոր են: Հաջողություն եմ մաղթում մեզ»,- ավելացրեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը վերջերս նշանակվեց ՏԿԵ նախարար:

Մանրամասները` տեսանյութում։