Ձեր խնամին Հայաստանի թիվ 1 տենդեռ շահող ընկերությունը չի՞․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Ձեր հետևում նստած պատգամավորին հարցրեք՝ Ձեր խնամին Հայաստանի թիվ 1 տենդեռ շահողը չի՞», -խորհրդարանում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի մեղադրանքներին: Վերջինը, մասնավորապես, մեղադրում էր ՔՊ-ի պաշտոնյաներին՝ պնդելով , որ նրանց հետ փոխկապակցված անձինք մի քանի հարյուր միլիոն դրամի տենդերներ են շահել:

«Տենդերները մրցույթ են: Հայաստանում 2018-ից ի վեր այնքան նման մրցույթ է դրվում, որ դրանց շատ դեպքերում մասնակցող չի լինում, որովհետև բոլոր կազմակերպությունները զբաղված են: Եթե կա կոռուպցիա, կա կոնկրետ ինչ-որ բան, օրինակ՝ նախկինի պես գնացել, մեկին սպառնացել են, ասել են՝ կսպանենք, չգնաս, այդ տենդերին չմասնակցես, ինչ-որ մեկի որդուն են առևանգել, ասել են՝ չմասնակցես, կամ իրոք ինչ-որ մեկին տարել-սպանել են, ասեք դրա մասին: Խոստանում եմ, ինքս ձեր ասածի հետևից կգնամ, տիկին Գրիգորյան: Կներեք, հազար ներողություն, իմ ընտանիքը չի ստացել ՀԷԿ կառուցելու թույլտվություն, ձեր ընտանիքն է ստացել: Ես ՀԷԿ կսռուցելու ո՛չ թույլտվություն ունեմ, ո՛չ դիմել եմ, ո՛չ առհասարակ պատկերացնում եմ՝ խոսքն ինչ գումարների մասին է, ձեր ընտանիքն է ՀԷԿ կառուցելու թույլտվություն ստացել»,- ասաց Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։