Ո՞վ է ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինելու Սերժ Սարգսյանին. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ կառավարությունը ձեռնամուխ է եղել բուհերի խորհուրդների ֆունդամենտալ փոփոխությանը։

Հիշեցնենք, որ առայժմ խորհուրդներում դեռ հանրապետականներ են և նախկին պաշտոնյաներ։ Եթե գնում ենք դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ, տակտիկական կոպիտ սխալ կլինի բուհերը թողնել ՀՀԿ-ի ազդեցության դաշտում։

Եվ չնայած այսօրվա իշխանություններն ընդդիմություն եղած ժամանակ քարը քարին չէին թողնում՝ բողոքելով կրթական համակարգի կուսակցականացումից, կարծես թե որոշել են՝ Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ կարգել սոցապնախարար Մանե Թանդիլյանին, որն այդ բուհի շրջանավարտ է՝ փոխարինելով Գալուստ Սահակյանին, Բժշկական համալսարանի խորհրդի նախագահ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ Արմեն Աշոտյանի փոխարեն։

Շիրակի համալսարանի խորհրդի նախագահ է դարձել Լևոն Բարսեղյանը։ Առ այս պահը որոշված չէ, թե ով է ԵՊՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինելու Սերժ Սարգսյանին։

«Բուհերի կառավարման խորհուրդները պետք է վերանայվեն, բայց եթե նախկինները փոխարինվեցին ներկա իշխանությունների ներկայացուցիչներով, ապա՝ «նու պագադի, զայեց»․ դա ուղիղ հարված է հեղափոխության թիկունքին, ու թե այդպես եղավ, մենք մեր քայլերն անպայման անելու ենք, իսկ ես չեմ լռելու»,- մեզ հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի Երևանի ավագանու անդամ, այդ խնդրի դեմ մշտապես պայքարած Անահիտ Բախշյանը։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: