ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերին

Լուրեր

08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերի գլխավորած պատվիրակությանը։

GIZ- ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը ներկայացրել է պլանավորվող «Ջրի և կեղտաջրերի կայուն կառավարում՝ Հայաստանի համայնքների ճկուն զարգացման համար» ծրագրի մանրամասները։ Ծրագիրը պատվիրակված է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից և հանդիսանում է «Եվրամիությունը հանուն Սևանի» ծրագրի տրամաբանական շարունակությունը։

«Վաչե Տերտերյանն իր գոհունակությունն է հայտնել ջրային կառավարման ոլորտում ևս մեկ կարևոր ծրագրի շուրջ համագործակցության հնարավորության համար։ Տերտերյանը կարևորել է նաև այն փաստը, որ ծրագրի բովանդակությունը համահունչ լինի ջրի ազգային ռազմավարության մշակման ընթացքում ձևավորվող հայեցակարգային մոտեցումներին ու առաջնահերթություններին։ Միևնույն ժամանակ ՏԿԵ նախարարի տեղակալը նշել է նախքան մեկնարկը Ջրային կոմիտեի կողմից առաջարկված համայնքներում ծրագրի շուրջ քննարկումներ անցկացնելու կարևորությունը»,- ասված է ՏԿԵՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ տվյալ ծրագրի շուրջ առաքելությունը երկշաբաթյա է, ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթից կրկին հանդիպել և առավել առարկայական քննարկում անցկացնել։Ծրագրի տևողությունը երեք տարի է լինելու, մեկնարկելու է 2025 թվականի ավարտին։