ՆԱՏՕ-ն մտադիր է ռազմածովային անօդաչուների նավատորմ ստեղծել

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) սկսել է մշակել անօդաչու նավերի սեփական նավատորմը, որոնք նախատեսված են պաշտպանելու ստորջրյա ենթակառուցվածքները Բալթիկ և Միջերկրական ծովերում, հայտարարել է դաշինքի միավորված զինված ուժերի փոխակերպման հարցերով գերագույն հրամանատար, ծովակալ Պիեռ Վանդիեն Defence News-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ անօդաչուների նավատորմի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է վերջին տարվա ընթացքում եվրոպական ջրերում մի քանի սուզանավային մալուխների վնասումից հետո։ Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած երկու միջադեպից հետո ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարությունը սկսել է մտածել մի համակարգի ստեղծման մասին, որը շարունակաբար կվերահսկի իրավիճակը ինչպես ջրի մակերևույթին, այնպես էլ ներքևում:

Վանդիեն նախաձեռնությունը համեմատել է փողոցային հսկողության տեսախցիկների հետ՝ հանցագործությունները գրանցելու համար:

«Տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նման համակարգ ներդնել անօդաչու վերգետնյա նավերի (UNS) միջոցով»,- բացատրել է ծովակալը:

Նա ասել է, որ անօդաչու թռչող սարքերի նավատորմի նախագիծը զարգացման վաղ փուլում է: Սկզբում համակարգը կենտրոնացած է լինելու ջրի մակերեսի  մոնիթորինգի վրա՝ հետագայում ստորջրյա աշխատանքի հնարավորությունների ընդլայնմամբ:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի