Ես երեկ ուզում էի անձամբ ինչ-որ ձևով խեղդեի․ Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել, թե ինչ արտահոսք է արել ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը։

«Վարչապետը հաճախ է հանդիպում խմբակցության հետ, իր միջազգային հանդիպումներից, հարևան երկրի ղեկավարի հետ հանդիպումներից մանրամասներ է ներկայացնում, պարզվում է՝ այդ կոմունիկացիայի ընթացքում ինֆորմացիաներ կան, որ դուրս են եկել ու հայտնվել մամուլում»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։

Նա նշեց, թե ԱԺ պատգամավորները պետք է իմանան, որ իրենք իրավունք չունեն հրապարակելու գաղտնի տեղոկությունները։ ԱԺ նախագահն ասաց, թե չի ուզում մանրամասների մեջ մտնել, բայց, որքան հասկանում է, Հովիկ Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ։ Նա ասաց, թե երեկվա ՔՊ վարչության նիստի ընթացքում ինքը շոկի մեջ է եղել։

«Անկեղծ եմ ասում՝ մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց երեկ ես ուզում էի անձամբ իրեն խեղդեի»,- ասաց ԱԺ նախագահը։ Նա ասաց, որ իր համար անընդունելի է այն, որ Աղազարյանը  չի զղջում իր արածի համար։

«Ընդհակառակը, ավելի ագրեսիվ էր, ավելի հակառակվում էր, իմ մոտ, և ոչ միայն, տպավորություն էր ադեկվատության հետ կապված»,- նշեց Սիմոնյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։