Զախարովան Սիրիայում «ուկրաինական հետք» է մատնանշել

Լուրեր

08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
Բոլորը

Սիրիայում էսկալացիան ակնհայտորեն «ուկրաինական հետք» ունի, տեղեկություններ են ստացվում ահաբեկիչների հետ Կիևի փոխգործակցության մասին։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում, գրում է Իզվեստիան։

«Մենք խստորեն դատապարտում ենք այս հարձակումը, որը գլխավորում են ահաբեկիչները, որոնք այդպիսին են ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նրանց թվում կան բազմաթիվ օտարերկրյա զինյալներ, այդ թվում՝ հետխորհրդային տարածքից, և ակնհայտորեն կա, այսպես կոչված, ուկրաինական հետք»,- ասել է Զախարովան։

Նրա պնդմամբ՝ այդ մասին վկայում են «Կիևի ռեժիմի հատուկ ծառայությունների փոխգործակցության մասին տեղեկատվությունը «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ»։ Ըստ Զախարովայի՝ «ահաբեկչական խմբավորումների գործողությունները սրել են իրավիճակը Սիրիայում և հրահրում են երկրում առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակի կտրուկ վատթարացում»։

Միաժամանակ, Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը համերաշխություն է հայտնում բարդ իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին և աջակցում է սիրիական իշխանությունների՝ կարգուկանոնը վերականգնելու ջանքերին։ Բացի այդ, Մոսկվան ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ այդ նպատակին հասնելու համար։ Մասնավորապես, սերտ կապի մեջ են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին իսլամիստ ապստամբների կոալիցիան Հայաթ Թահրիր ալ-Շամի (HTS) գլխավորությամբ, որը վայելում է Թուրքիայի աջակցությունը, անսպասելի հարձակում է սկսել Սիրիայի հյուսիսում՝ երկրի նախագահ Բաշար Ասադի բանակի դիրքերի վրա։ Զինյալները գրավել են Հալեպը, ինչպես նաև մի շարք բնակավայրեր, մարտեր են ընթանում Համա քաղաքի ուղղությամբ։

Հավելենք, որ համացանցում կադրեր են հայտնվել, թե ինչպես են զինյալները գրավված տարբեր բնակավայրերում Թուրքիայի դրոշները բարձրացնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի