Խստորեն պահպանել սահմանված ժամանակացույցը․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ Սպիտակի շինհրապարակներում

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Լոռու մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Քաղաքաշինության կոմիտեի փոխանցմամբ՝ շրջայցի ընթացքում կոմիտեի նախագահը ծրագրերում ընդգրկված կազմակերպություններին հորդորել է խստորեն պահպանել սահմանված ժամանակացույցը և հետևողական լինել աշխատանքները բարձր որակով ու պատասխանատվությամբ կատարելու հարցում՝ ընդգծելով, որ ընդունվելու է միայն որակյալ արդյունքը։

Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Զգուշացնո՛ւմ եմ, սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության պահը»։

«Սպիտակ քաղաքում Եղիազար Վարդանյանը դիտարկել է բնակելի նոր շենքի կառուցման ծրագրի ընթացքը։ Վթարային փայտյա հանրակացարանային 2 շենքի փոխարեն կառուցվում է 4 մասնաշենքից բաղկացած բազմաբնակարան շենք՝ 36 բնակարանով։ Ներկայում կատարվում են մուտքի դռների տեղադրման, ներքին և արտաքին պատերի հարդարման աշխատանքները՝ տուֆով, բազալտով և ֆիբրոցեմենտով։ Իրականացվում են նաև բարեկարգման՝ մայթերի եզրաքարերի և խաղահրապարակի կառուցման աշխատանքները։

Շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ կոմիտեի ղեկավարը քննարկել է ժամանակացույցի վերաբերյալ հարցեր։ Նշվել է եղանակային բարենպաստ պայմաններում որոշ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Սպիտակում կառուցվում է նաև «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ։ Ծրագիրն ավարտական փուլում է։ Ընթանում են ներքին հարդարման, ջեռուցման մարտկոցների տեղադրման և արտաքին բարեկարգման վերջին աշխատանքները։

Մսուր-մանկապարտեզն ունենալու է խաղահրապարակ՝ արհեստական խոտածածկով, արևային ֆոտովոլտային կայան, ոռոգման ցանց, ապաստարան՝ հագեցած օդափոխության ժամանակակից համակարգով և դիզել-գեներատորով»,- ասված է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք նաև, որ ընթացիկ տարվա հունվարի 4-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել էր պաշտոնից։ Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ` ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Նա շինարարական խախտումներ էր նկատել ու նկատողություններ արել կատարված աշխատանքների առնչությամբ։