«Թուրքիան Ամերիկայի և Իսրայելի ծուղակն է ընկել»․ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի  միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է՝ «Թեհրանը չէր սպասում, որ Թուրքիան կհայտնվի Ամերիկայի և Իսրայելի պատրաստած ծուղակում», գրում է Middle East Monitor-ը։

«Մենք հույս ունեինք, որ Հաքան Ֆիդանը (Թուրքիայի արտաքին գործերի նախարար – խմբ․), որը փորձառու գործիչ է հետախուզության և արտաքին քաղաքականության ոլորտում, կկարողանա ուղղել Թուրքիայի արտաքին քաղաքականության որոշ սխալներ։ Սակայն մենք չէինք սպասում, որ իսլամում երկար պատմություն ունեցող Թուրքիան կհայտնվի Ամերիկայի և սիոնիստների կողմից պատրաստված ծուղակում»,- ասվում է Tasnim լրատվական գործակալությանը փոխանցված Ալի Աքբար Վելայաթիի հատուկ հայտարարությունում։

Ըստ նրա՝ «զարմանալի է, որ նման արարքները կատարվում են թուրք ժողովրդի անունից, որը պատմության ընթացքում հաստատուն հավատքով է մնացել իսլամի նկատմամբ իր դիրքորոշման մեջ»։ Վելայաթին ընդգծել է նաև, որ Իրանը մինչև վերջ կշարունակի իր բացարձակ աջակցությունը Սիրիայի կառավարությանը։

«Այսօր Սիրիայի դաշնակիցների թիվն ավելի մեծ է, քան 2011 թվականին (Սիրիայում պատերազմի սկիզբը): Բացի Իրանից՝ կան Ռուսաստանը, լիբանանյան «Հըզբոլլահը», որն ուժեղացել է, քան երբևէ, Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը, որոնք զարմանալի ուժ են, Եմենի հերոս հութիները և սիրելի պաղեստինցիները: Նրանք բոլորը համախմբված են՝ աջակցելու Սիրիայի տարածքային ամբողջականությանը և նրա ներկայիս կառավարությանը։ Ես [ԱՄՆ նորընտիր նախագահ] Դոնալդ Թրամփին խորհուրդ եմ տալիս գիտակցել, որ դեմոկրատական ​​վարչակազմը, որը գտնվում է անկման վիճակում, քիչ բան է արել համաշխարհային մասշտաբով ԱՄՆ քաղաքականության առաջխաղացման համար: Ավելի շուտ՝ այն ամենը, ինչ անում է, վեճեր ու պատերազմներ է հրահրում աշխարհի տարբեր մասերում։ Եթե ​​Թրամփը ցանկանում է խելամտորեն կառավարել իր նոր ժամկետը, նա պետք է դասեր քաղի իր առաջին ժամկետից և հասկանա, որ աշխարհում պայմաններն այսօր ավելի բարդ և դժվարին են, քան նախկինում։ Ոչ մի անկախ երկիր չի ենթարկվի նրա սպառնալիքների և ահաբեկումների»,- հայտարարել է Վելայաթին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի