Աբխազիայի խորհրդարանը չի վավերացրել ՌԴ-ի հետ համաձայնագիրը

Լուրեր

20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
20.11.2026 | 15:34
Առաջարկում եմ՝ ընդդիմությունն ապահովի 6 ձայնը և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
Բոլորը

Աբխազիայի խորհրդարանը դեմ է քվեարկել հանրապետությունում ռուսական իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին համաձայնագրի վավերացմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ընդդիմության կողմնակիցները պատգամավորներից պահանջել են չընդունել փաստաթուղթը։

Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում այս համաձայնագիրը ստորագրել են Աբխազիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշոտնիկովը։ Աբխազիայի խորհրդարանը համաձայնագրի վավերացման հարցը պետք է քննարկեր նոյեմբերի 15-ին, սակայն ընդդիմության բողոքի ցույցերի ֆոնին դրանք չեղարկվեցին։

Ցուցարարները ներխուժել էին կառավարական շենքերի համալիր, այդ թվում՝ նախագահի վարչակազմ՝ պահանջելով նախագահի հրաժարականը։ Արդյունքում երկրի ղեկավար Ասլան Բժանիան լքեց պաշտոնը, հրաժարական տվեց նաև վարչապետ Ալեքսանդր Անկվաբը։ Այս իրադարձություններից հետո Բժանիան ապաստանել է Մոսկվայում։

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են փետրվարի 15-ին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի