Պենտագոնն օգտագործել է թեժ գիծը՝ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ ՌԴ-ի հետ կապ հաստատելու համար

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով ամերիկյան զորքերի հրամանատարությունը թեժ գիծ է օգտագործել Ռուսաստանի հետ շփվելու համար։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը, գրում է Meduza-ն։

«Ինչքանով հասկանում եմ՝ Համատեղ օպերատիվ խմբի հրամանատարն օգտագործել է Ռուսաստանի հետ մեր ունեցած թեժ գիծը՝ ապահովելու համար, որ մենք ունենանք հաղորդակցության բաց գծեր՝ հաշվի առնելով, որ մեր ուժերն աշխարհագրական տեսակետից գործում են Սիրիային մոտակայքում»,- ասել է Ռայդերը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կապ է հաստատել ՌԴ-ի հետ։

Նա հավելել է, որ այդ խոսակցությունների մանրամասները չի ներկայացնի՝ «բացառությամբ այն, որ ունեն այդ հաղորդակցման մեխանիզմը՝ կանխելու հնարավոր սխալ հաշվարկները»։

«Մենք շարունակում ենք շփվել տարածաշրջանի երկրների հետ և կշարունակենք հետևել զարգացող իրավիճակին»,- ասել է Ռայդերը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի