ԱՄՆ-ը 725 մլն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

ԱՄՆ-ը 725 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային, գրում է Current time-ը։

«Որպես սեպտեմբերի 26-ին նախագահ Բայդենի հայտարարած անվտանգության աջակցության մեծացման մաս՝ Միացյալ Նահանգները տրամադրում է զենքի և տեխնիկայի ևս մեկ զգալի փաթեթ, որն անհրաժեշտ է մեր ուկրաինացի գործընկերներին՝ պաշտպանվելու շարունակվող ռուսական հարձակումներից: Այս հավելյալ օգնությունը, որը տրամադրվում է Պաշտպանության նախարարության պաշարներից նախկինում հաստատված օտարման իրավասությամբ, գնահատվում է 725 միլիոն դոլար»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:

ԱՄն նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ էլ նշվում է, որ Վաշինգտոնը մինչև հունվարի կեսը նախատեում է Կիևին մատակարարել «հարյուր հազար լրացուցիչ հրետանային արկեր և հազարավոր լրացուցիչ հրթիռներ»:

Պենտագոնը հստակեցրել է՝ օգնության նոր փաթեթում ներառվելու են զինամթերք NASAMS զենիթահրթիռային համակարգերի համար, Stinger հրթիռներ, զինամթերք հակադրոնային համակարգերի համար (c-UAS), զինամթերք բարձր շարժունակ հրետանային HIMARS հրթիռային համակարգերի համար, 155 մմ և 105 մմ հրետանային արկեր, Javelin և AT-4 հակատանկային համակարգեր, զինամթերք և այլ սարքավորումներ։

Սալիվանի հայտարարության մեջ նաև ասվում է, որ  ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ նախքան Բայդենի վարչակազմի լիազորությունների ավարտը։

«Միացյալ Նահանգները զգալի պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ֆինանսական հատվածի դեմ, որին հաջորդելու են ավելի շատ պատժամիջոցներ»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի