Մենք ուսումնասիրության առարկա դարձնում ենք, թե երկրում որևէ գործով որևէ անձի ապօրինի գաղտնալսո՞ւմ են, թե՝ ոչ. Գևորգ Կոստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գևորգ Կոստանյանը չի նույնացնի Հանրապետական իշխանության տարիներին ընդդիմադիր գործիչներ Արթուր Բաղդասարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի նկատմամբ իրականացված գաղտնալսումները և վերջերս ԱԱԾ տնօրենի ու Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը:

«Ես չգիտեմ, այդ ձեր թվարկած անձանց գաղտնալսումները եղել են օրենքով սահմանված կարգո՞վ, թե՞ օրենքով սահմանված կարգի խախտմամբ։ Ես չգիտեմ։ Դուք կարող եք ենթադրել։ Ես ենթադրելու համար բավարար հիմքեր չունեմ։ Իսկ այն հանգամանքը, որ ԱԱԾ տնօրենին են գաղտնալսում և ՀՔԾ պետին, ակնհայտ ապօրինի է»,- ասում է ՀՀ նախկին գլխավոր դատախազը։

Գևորգ Կոստանյանը խորհրդարանում քննիչ հանձնաժողովի նախաձեռնողներից մեկն է, նա այսօր վախ ունի, որ իրեն էլ կարող են գաղտնալսել․ «Ցանկացած մարդ այդ մտահոգությունն ունի, դուք էլ, վստահ եմ, ունեք»։

Հանձնաժողովը փորձելու է հասկանալ, թե օրենսդրական ի՞նչ մեխանիզմներ կան, որպեսզի Հայաստանում մարդիկ պաշտպանվեն գաղտնալսումներից։ Հարուցված քրեական գործի հետ քննիչ հանձնաժողովը ոչ մի աղերս չի ունենալու։ Պարոն Կոստանյանը, սակայն, ակնարկում է, որ հանձնաժողովը քննության առարկա է դարձնելու Արթուր Վանեցյանի և դատավորներից մեկի զրույցը։

«Մենք ունենք հատուկ նորմ Քրեական օրենսգրքում՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, ՔՕ 332 հոդվածն է։ Իսկ այդ փաստի կապակցությամբ քրեական գործ հարուցված չէ»,- բացահայտում է պարոն Կոստանյանը։

Նա հասկացնում է նաև, որ քանի որ ԱԱԾ տնօրենն ու Հատուկ քննչական ծառայության ղեկավարը հեռախոսազրույցում խոսում են Ռոբերտ Քոչարյանի գործից, քննիչ հանձնաժողովը քննելու է նաև Դատախազության գործունեությունը՝ արդյոք Քոչարյանի գործի նախաքննության և հետաքննության օրինականությունն ապահովող դատախազությունն իրականացրե՞լ է պատշաճ հսկողություն։

«Անգամ ապացույցների բացարձակ առկայության և գործի բացարձակ հիմնավորվածության պայմաններում, եթե մենք ունենում ենք անօրինական միջամտության կամ արդարադատությանը խոչընդոտելու կամ անօրինական միջամտելու դրսևորում, դա ամբողջ արդարադատությունը դարձնում է ոչ օբյեկտիվ, հետևաբար դա հանգեցնում է որպես կանոն արդարացումների»,- զգուշացնում է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը։

Լրագրողները Գևորգ Կոստանյանին հիշեցրեցին, որ արդար դատաքննության խնդիրները ծագել են դեռևս հանրապետական իշխանության ժամանակ, դրանք կային նաև այն ժամանակ, երբ Հայաստանի գլխավոր դատախազն էր Գևորգ Կոստանյանը։ Վերջինս ընդունում է, որ խնդիրներ եղել են, բայց միայն այդքանը։

«Ես չեմ կարող իմ մասնագիտության փաստով պայմանավորված նման գնահատականներ տալ առանց փաստերի։ Եթե կան նման դեպքեր, ապա պետք է պատժվեն։ Եթե երբևէ նման դեպքեր եղել են, ես չեմ բացառում»,- ասում է Գևորգ Կոստանյանը։

Իսկ ինչպե՞ս է վարվելու քննիչ հանձնաժողովը, եթե Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցի նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասով։ Գևորգ Կոստանյանը պատասխանում է, իր բառերով, շատ համբերատար։

«Ես արդեն 36 անգամ էս երեք օրերի ընթացքում կրկնեցի՝ որ խնդիրը վերաբերում է ավելի գլոբալ, ոչ թե կոնկրետ քրեական գործին, և մենք ուսումնասիրության առարկա դարձնում ենք, թե երկրում երբևէ որևէ գործով որևէ անձի ապօրինի գաղտնալսո՞ւմ են, թե՝ ոչ»,– պարզաբանում է Գևորգ Կոստանյանը։

Ի դեպ, նա չցանկացավ պատասխանել այն հարցին, թե քննիչ հանձնաժողովը քննության առարկա կդարձնի՞ 2012-ին Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի հանդիպման գաղտնալսումը։

Մհեր Արշակյան