Վրաստանի վարչապետը բացառել է ընդդիմության հետ բանակցությունների հնարավորությունը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները մտադիր չեն բանակցություններ վարել ընդդիմադիր կոալիցիաների հետ, որոնք չեն ճանաչում նոր խորհրդարանի լեգիտիմությունը։ Նա նաև մեղադրել է ընդդիմությանը իշխող «Վրացական երազանքի» դեմ սադրանքների միջոցով քաղաքացիական առճակատման հասնելու մեջ։

«Մենք տասն անգամ ավելի շատ կուսակցական ռեսուրսներ ունենք այս չորս կուսակցությունների համեմատ (ընդդիմադիր կոալիցիաներ՝ «Հանուն փոփոխության», «Միասնություն», «Ուժեղ Վրաստան», «Հանուն Վրաստանի»), բայց մենք չենք պատրաստվում անգամ համաչափ արձագանքել նման փաստերին։ Նրանց նպատակը սադրանքներն են, նպատակն է այս ամենը վերածել քաղաքացիական բախման, որին մենք, իհարկե, համբերությամբ կպատասխանենք»,- ասել է Կոբախիձեն մամուլի ասուլիսում, փոխանցում է 1TV-ն:

Որպես նման սադրանքների օրինակ՝ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նախօրեին անհայտ անձինք փորձել են հրկիզել Քութայիսիում գտնվող «Վրացական երազանքի» գրասենյակը, իսկ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, քարեր են նետել Զեստաֆոնիում կուսակցության մեկ այլ մասնաճյուղի վրա, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկը վիրավորվել է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի