Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը

Լուրեր

10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Զրույցի գլխավոր թեման եղել է Սիրիայի ճգնաժամը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հիմնական ուշադրությունը դարձվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում սրված իրավիճակին։ Ահաբեկչական խմբավորումների և ավազակախմբերի լայնածավալ ագրեսիան գնահատվել է սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական և սոցիալ-տնտեսական կայունության խաթարմանը միտված գործողություն»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ անվերապահ աջակցություն է արտահայտվել Սիրիայի օրինական իշխանությունների գործողություններին՝ վերականգնելու երկրի սահմանադրական կարգը և տարածքային ամբողջականությունը, նաև ընդգծվել է Թուրքիայի մասնակցությամբ Աստանայի ձևաչափի շրջանակում ջանքերի համակարգման կարևորությունը։

Հաղորդվում է, որ նախագահների և «այլ մակարդակներով» հետագա շփումների պլան է մշակվել։ Կրեմլը նշում է, որ երկու երկրների նախագահները նաև «քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցության զարգացման արդիական հարցերը, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած բանակցություններից հետո Պուտինի և Փեզեշքիանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի