Քաղաքապետը պիտի իրեն նույնացնի այն խնդիրների հետ, որն ունի Երևանը. Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի համոզմամբ՝ ցանկացած ընտրություն կատարելիս քաղաքացին առաջին հերթին ընտրում է ինքն իրեն, քանի որ մենք ընտրում ենք այն մարդուն, ով պետք է դառնա մեր ցանկությունների սիմվոլը։ Այս մասին այսօր «Լույս» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրիս մտքով մշտապես անցել է, որպես քաղքապետ, ով կարող է լավագույնս լուծել քաղաքի առաջ ծառացած խնդիրները։

«Ես հավատում եմ, որ լավագույն քաղաքապետը պետք է լինի նա, ով մտածում է, որ եթե Երևանում գեթ մեկ քաղաքացի շնչում է քաղաքի գարշահոտությունը, ապա այդ գարշահոտությունը շնչում է հենց ինքը։ Ես կարծում եմ, որ Երևանի լավագույն քաղաքապետը նա է լինելու, ով մտածելու է, եթե Երևանի գեթ մեկ քաղաքացի վախենալով է մտնում վերելակ, ուրեմն վախենում է հենց ինքը»,- ասաց Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ Երևանի լավագույն քաղաքապետը պետք է կարողանա իրեն նույնացնել բոլորի  և բոլորի ունեցած խնդիրների հետ։

«Ես հավատում եմ և վստահում եմ, որ Երևանի այդ քաղաքապետը կարող է լինել իմ ընկեր Արտակ Զեյնալյանը»,- ասաց Հայկ Կոնջորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։