Եթե մեկ հայ վերադառնա Ղարաբաղ, ապա մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան»․ Մեջլիսի պատգամավոր

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսում այսօր լսումներ են անցկացվել «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով։ Բաքուն Հայաստանն է անվանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», և այս կեղծիքի տարածման համար տարբեր միջոցառումներ է կազմակերպում։

Մեջլիսի լսումների ժամանակ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան հայտարարել է, որ հայկական կողմը ձգտում է հասնել նրան, որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրվի Ղարաբաղ հայերի վերադարձի հարցում։

«Եթե մեկ հայ վերադառնա Ղարաբաղ, ապա մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան», եթե հազար հայ վերադառնա, ապա հազար ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան»։ Այս հակադարձ պայմանները պետք է բարձրացվեն միջազգային հարթակներում»,- ասել է Մուստաֆան։

Ադրբեջանի ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության ղեկավար Սամիր Բեջանովն էլ ասել է,թե «Հայաստանը լրջորեն խախտում է միջազգային իրավունքը՝ դեռևս պայմաններ չապահովելով «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար»։

«Միջազգային իրավական ակտերն աջակցում են փախստականների վերադարձին ոչ միայն իրենց երկիր, այլև այն տարածքներ, որտեղ նրանք նախկինում ապրել են: Հայաստանը, որպես այդ տարածքի իրավահաջորդ պետություն, պետք է ապահովի նրանց իրավունքները»,- նշել է ԱԳՆ պաշտոնյան։

Պատգամավոր Ազայ Գուլիևն էլ առաջարկել է այդ հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակել։

«Անհրաժեշտ է նախաձեռնող խմբի համար զեկուցող նշանակել և փաստաթղթավորել «Արևմտյան Ադրբեջանում» կատարված վանդալիզմի հանցագործությունները։ Այս փաստերն ու նյութերը զեկուցողը պետք է ներկայացնի օտար երկրներին, խորհրդարաններին ու հասարակական կազմակերպություններին»,- հայտարարել է պատգամավորը։

Հավելենք, որ Արցախում ռազմական ագրեսիա և էթնիկ զտում իրականացնելուց հետո պաշտոնական Բաքուն շարունակում է չկատարել 2023 թվականի նոյեմբերի 17-ի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը»։

Էմմա Չոբանյան