Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը և քաղաք տանող բոլոր ճանապարհները

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Սիրիական իշխանությունները շաբաթ օրը փակել են Հալեպի օդանավակայանը, ինչպես նաև քաղաք տանող բոլոր ճանապարհները, Reuters-ին հայտնել են երեք ռազմական աղբյուրներ։

Ընդդիմության գրոհայինները՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման գլխավորությամբ, այս շաբաթ անսպասելի զավթում են իրականացրել կառավարական վերահսկողության տակ գտնվող քաղաքներում և հասել Հալեպ՝ Ասադի և նրա դաշնակիցների կողմից դուրս մղվելուց գրեթե մեկ տասնամյակ անց:

Ռուսաստանը՝ Ասադի հիմնական դաշնակիցներից մեկը, խոստացել է Դամասկոսին հավելյալ ռազմական օգնություն ցուցաբերել առաջիկա 72 ժամվա ընթացքում։

Նշվում է, որ ընդդիմադիր գրոհայինները քաղաք են վերադառնում 2016 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Ասադը և նրա դաշնակիցները՝ Ռուսաստանը, Իրանը և տարածաշրջանային շիա աշխարհազորայինները, վերագրավեցին Հալեպը:

Ջեյշ ալ-Իզա ապստամբների բրիգադի հրամանատար Մուստաֆա Աբդուլ Ջաբերն ասել է, որ իրենց արագ առաջխաղացմանը նպաստել է Իրանի կողմից աջակցվող կենդանի ուժի բացակայությունը Հալեպում:

Թուրքական հետախուզության հետ կապ ունեցող ընդդիմադիր աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան, որն աջակցում է ապստամբներին, կանաչ լույս է վառել հարձակման համար:

Սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին ուրբաթ օրը ասել է, որ Թուրքիան ձգտում է խուսափել տարածաշրջանում ավելի մեծ անկայունությունից և զգուշացրել է, որ վերջին հարձակումները խաթարում են դեէսկալացիայի համաձայնագրերը։

Այս հարձակումը ամենախոշորն է 2020 թվականի մարտից ի վեր, երբ Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության եկան հակամարտության դեէսկալացիայի շուրջ։

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ  Սիրիայում մարտերի հետևանքով երեք օրվա ընթացքում 27 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ։

Հայտնել էինք նաև, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների (ԻՀՊԿ) բարձրագույն հրամանատար է սպանվել Սիրիայի Հալեպ նահանգում ընդդիմադիր իսլամիստական ​​ուժերի հարձակման ժամանակ:

Պատրաստեց՝ Անահիտ Խաչատրյանը