Ռոստովի մարզում ԱԹՍ-ի հարվածից հետո հրդեհ է բռնկվել արդյունաբերական ձեռնարկությունում

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել Կամենսկի շրջանի «մեծ արդյունաբերական օբյեկտում», գրում է Current Time-ը։

Այս մասին հայտարարել է նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը՝ չնշելով օբյեկտի տեսակը։ Ըստ շրջանի ղեկավարի՝ զոհեր և վիրավորներ չկան։ Ինչպես հայտնում է Baza Տելեգրամ ալիքը, Կամենսկի շրջանում նավթի պահեստ է այրվում։

Պաշտոնյան հայտնել է նաև, որ անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են Կամենսկի շրջանի Մասալովկա գյուղի և Տարասովսկի շրջանի Դյաչկինո բնակավայրի առանձնատները։

Նահանգապետի պաշտոնակատարի խոսքով՝ մարզում 30 անօդաչու թռչող սարք են խոցել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը ռուսական շրջաններում խոցել են ուկրաինական 47 անօդաչու թռչող սարքեր։

Գերատեսչության տվյալներով՝ Ռոստովի մարզում ոչնչացվել է 29 անօդաչու թռչող սարք, Կրասնոդարի երկրամասում՝ ութը, Բելգորոդի, Բրյանսկի և Վորոնեժի շրջաններում՝ երեքական, իսկ բռնակցված Ղրիմում՝ մեկական անօդաչու թռչող սարք։

Բրյանսկի շրջանում, ըստ շրջանի ղեկավարի, նույնպես զոհեր չկան։ Մյուս շրջաններում հարձակման հետևանքները դեռևս անհայտ են։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի