Վրաստանի ԱԳՆ տասնյակ աշխատակիցներ դեմ են արտահայտվել ԵՄ-ին երկրի անդամակցության սառեցմանը

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մինչև 45 աշխատակիցներ համատեղ հայտարարություն են տարածել՝ դեմ արտահայտվելով Եվրամիությանը երկրի անդամակցությունը սառեցնելու՝ կառավարության որոշմանը։

«Վրացական դիվանագիտությունը երկար տարիներ գործադրել է բոլոր ջանքերը՝ Վրաստանը միացնելու եվրոպական և եվրատլանտյան կառույցներին, ինչը վրաց ժողովրդի կամքն ու պատմական ընտրությունն է։ Այսօրվա հայտարարությունը՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների օրակարգից Վրաստանի դուրս գալու մասին մինչև 2028 թվականը, չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության հեղինակների՝ որոշումը հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջներին, որը սահմանում է երկրի կուրսը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու ուղղությամբ։

Նրանք նշում են, որ ԵՄ ընդլայնման ներկայիս ալիքը պայմանավորված է միջազգային քաղաքական զարգացումներով և «պատմական աննախադեպ հնարավորություն է Վրաստանի համար»։ Դիվանագետները զգուշացնում են, որ նման հնարավորությունից երկրի հրաժարումը «կհանգեցնի բացասական ռազմավարական հետևանքների»։

«Բացի այդ, անդամակցության բանակցային գործընթացի հետաձգումը կհանգեցնի երկրի մեկուսացմանը։ Առանց արևմտյան գործընկերների աջակցության՝ Վրաստանը մենակ է մնում սպառնալիքների դեմ, որոնք հատկապես ուժեղանում են միջազգային և անվտանգության միջավայրում ընթացող գործընթացների ֆոնին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են Վրաստանի ԱԳՆ տարբեր վարչությունների ղեկավարներ և արտերկրում ծառայող դիվանագետներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի