«Ես կանկրետնի առաջադրվելու եմ, դանակը օսկորին է հասել»․ Վարդան Ղուկասյան

Լուրեր

30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գյումրու ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել՝ [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները), կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով:

Դեռ երկու օր առաջ էր Փաշինյանը հայտնել, որ փրայմըրիզ՝ նախնական ընտրություններ են անցկացվելու, որ հնարավոր լինի մինչ հիմնական ընտրությունները քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։

Գյումրիում ծավալվող իրադարձությունների շուրջ Factor.am-ը զրուցել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան։

-Պարոն Ղուկասյան, Փաշինյանը Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու համար փրայմըրիզ՝ նախնական ընտրություններ է անցկացնում, ի՞նչ կարծիք ունեք այս ձևաչափի հետ կապված։

-Ես չգիտեմ փրայմըրիզ բան, էս կողմ, էն կողմ, թողեք ընտրությունը լինի, հետո կխոսենք։

-Իսկ, երբ հիմնական ընտրությունները լինեն, առաջադրվելո՞ւ եք։

-Իսկ ինչո՞ւ չպետք է առաջադրվեմ։ Անպայման կառաջադրվեմ։

-Կարծում եք՝ ունե՞ք գյումրեցիների շրջանում մեծ աջակցություն։

-Կդնեմ, կտեսնեն, թե ես ով եմ, ու պետք է ինձանից ներողություն խնդրեն, որ 20-30 տարի է ինձ վարկաբեկում են։ Կտեսնեն, թե ժողովուրդը ինչ կանի, խայտառակ են լինելու, իմ դեմ պատվեր կատարելու համար։

– Դուք քաղաքական ուժ չունեք, ո՞ր կուսակցությունով եք առաջադրվելու։

-Ի՞նչ գիտեք, որ չունեմ։ Ես ընդհանրապես կուսակցական չեմ, դաշինք կկազմեմ։ Դա էլ այդպես խառնեցին, որ անհատը չկարողանա առաջադրել իր թեկնածությունը։ Եթե անհատը կարող է կուսակցական չլինել ու բոլոր կուսակցութուններին հաղթել, ինչո՞ւ են դրա ճանապարհը փակում, որ գնան հասնեն մեկի ձեռքի տա՞կ։

-Եթե առաջադրվեք մտավախություն չունե՞ք, որ իշխանությունը Ձեր քրգործերով քայլերի կանցնի։

-Ինչ ուզում են անեն, ինչ ուզում են վերցնեն։ Ես կանկրետնի առաջադրվելու եմ, ու վերջ։ Ով ինչ ուզում է անեն, դանակը օսկորին է հասել, քաղաքը տեղից  փախնում է։

Պարոն Ղուկասյան, Գյումրիի պատմության մեջ առաջին անգամն է, որ համայնքը մնում է առանց կառավարման։ Քաղաքապետի, Բալասանյան դաշինքի հրաժարականը ինչպե՞ս եք մեկնաբանում։

-Գնացեք հարցրեք նրան, ով բերել է։ Բալասանյանին ո՞վ բերեց։

Սերժ Սարգսյանին նկատի ունե՞ք։

-Դե գնացեք իրենից հարցրեք։ Իրենց օրոք ոչ մի շենք չի կառուցվել, ես զարմանում եմ, որ 12 տարի քաղաքում բան չի կառուցվել։

 

Նարեկ Կիրակոսյան