Ցանկացած գիշեր կրակոցներ լինում են․ Արծրուն Հովհաննիսյան

Լուրեր

13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
Բոլորը

«Հայաստանի և Արցախի սահմանին իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է»,- Factor.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կրակոցներ, այնուամենայնիվ, եղել են․ «Ցանկացած գիշեր կրակոցներ լինում են»։

Արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն առաջնագիծ պայմանավորված էր լարվածության աճով, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, թե ճիշտ չէ, որ ինքը մեկնաբանի դա։

Հարցին, թե վերջին օրերին, այնուամենայնիվ, գրանցվել է լարվածության աճ, ասաց․ «Ես չեմ կարող ասել, որ դրա հետ է կապված, լարվածության աճի մասին բազմիցս խոսել ենք»։

Փորձեցինք նաև վարաչպետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից մեկնաբանություն ստանալ, թե ինչով էր պայմանավորված վարչապետի այցն առաջնագիծ: «Վարչապետը պարբերաբար աշխատանքային այցով այցելում է Արցախ և սա հերթական այցերից մեկն էր»,- վստահեցրեց նա։

Ի դեպ, վաչապետը երեկ առաջնագիծ այցից հետո, ըստ պաշտոնական հաղորդագրության, ասել էր, որ իրավիճակը լիովին վերահսկվում է․ «Մարտական դիրքեր այցելելու առաջին նպատակն է տեղում իրավիճակին, զինվորների ծառայության պայմաններին ծանոթանալը, օպերատիվ իրավիճակի մասին պատկերացում կազմելը: Ամեն ինչ կարգին է, ըստ էության կարող ենք վստահաբար ասել, որ և՛ Հայաստանի զինված ուժերի, և՛ Պաշտպանության բանակի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է: Հոգով, սրտով մշտապես զինծառայողների հետ ենք, այնպես որ պետք է դուխով լինենք, մեր զույգ պետությունների և մեր միասնական ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծենք»:

Լիլիթ Շաբոյան