«Բիրտ մեթոդ է կիրառվել»․ լրագրողական կազմակերպությունները՝ Yerevan today-ում տեղի ունեցածի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Yerevan today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանի կարծիքով երեկ խմբագրություն մտած քննիչները ապագայում մարսողական համակարգի հետ խնդիրներ կունենան։ Խմբագրություն ներխուժելը, համակարգիչները և դրանց կրիչները տանելը ճնշում էր խոսքի ազատության հանդեպ։

«Ինչու՞ մենք,- հարցնում է Սևակ Հակոբյանը, -տեսեք, ՀՀ վարչապետը դաշտը բաժանել է ընդհանրապես, հասարակական, քաղաքական, լրատվական դաշտն արհեստականորեն բաժանել է երկու մասի՝ սև և սպիտակ, հեղափոխականներ և հակահեղափոխականներ։ Նրանք, ովքեր չեն գովերգում գործող համակարգը նրանք արհեստականորեն էդ սևերի, հակահեղափոխականների մեջ են հայտնվում, հիմա մենք հակահեղափոխականների մեջ ենք հայտնվել»։

Պարոն Հակոբյանի համոզմամբ հենց վարչապետն է քննչական մարմիններին ուղղորդել, որպեսզի Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրության մեղավորներին փնտրեն Հայաստանի ներսում։

«Որ նրանք կբացահայտեն, ես հիմա չեմ ուզում ասել մենք ինչ կանենք, որովհետև ես գիտեմ, որ տենց բան չի լինելու։ Չեն բացահայտելու էն, ինչի համար եկել են»,- վստահեցնում է Yerevan today կայքի գլխավոր խմբագիրը։

Քննիչները կայքի խմբագրությունում, ըստ Սևակ Հակոբյանի, նույնիսկ ձայնագրող սարքեր են փնտրել։ Գլխավոր խմբագիրը գիտի, որ իր կայքը կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, և հենց նա է քննիչների թիրախը, փորձում են գտնել նրա և ձայնագրության հրապարակման կապը, բայց Քոչարյանը կայքի հետ կապ չունի։

«Yerevan today-ը կապել են Հրանուշ Հակոբյանի հետ, որովհետև մենք գտնվել ենք նույն հարկում, ինչ Սփյուռքի նախարարությունը, հետո Yerevan today-ը կապել են ինչ-որ հայտնի ընկերության հետ, քանի որ մեր լոգոյի գույնը նույնն էր, ինչ այդ ընկերությանը, դրանից հետո կապել են Ռուբեն Հակոբյանի հետ, քանի որ իմ հորեղբայրն է, դրանից հետո կապել են Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ մենք գտնվում ենք նույն շենքում»,- ասում է Սևակ Հակոբյանը։

Սևակ Հակոբյանը սպասում է քննության արդյունքներին, բայց արդեն փաստ է, որ իշխանությունը վատ է սկսել, այսօր իրենց են հետապնդում, վաղը՝ մյուս խմբագրություններին կհասնեն։

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն արդեն սպասում է, որ քննիչներն իր տուն կամ իր ղեկավարած «168 ժամ» թերթի խմբագրություն էլ կայցելեն։

«Նույնիսկ ինձ մտերիմ մարդիկ զանգում էին մեր տուն գիշերը և օրվա ընթացքում ասում էին՝ ճի՞շտ է, որ եկել են ձեր տուն խուզարկելու, ինքս ուզում էի նույնիսկ հրապարակեմ, ասեմ՝ էսինչ-էսինչ ժամերին խնդրում եմ, եթե խուզարկությունը բնակարանում եք անելու, մի արեք, որպեսզի երեխաս չվախենա»,- ասում է «168 ժամ» թերթի խմբագիրը։

Սաթիկ Սեյրանյանը չի հավատում քննիչների տարածած այն հաղորդագրությանը, որ Yerevan touday կայքի խուզարկությունը կապ չունի լրատվամիջոցի գործունեության հետ, և որ խուզարկությունն արվել է ավելի գաղտնալսման հարցով վաղ հարուցված քրեական գործի հետ։

«Ի՞նչ է նշանակում․․․ ասենք պարենամթերքի խանու՞թ են մտել։ Քննչական կոմիտեն ասում էր հետագայում տարածած հաղորդագրությամբ, որ՝ գաղտնալսման ձայնագրության և դրա տարածման քրեական գործի շրջանակում են մտել։ Տարածումն ի՞նչ է, դա անմիջապես լրատվամիջոցներն են տարածում»,- նկատում է խմբագիրը։

Ժուռնալիստների միությունը երեկ խուսափել է հայտարարություն տարածել սպասելով, որ Քննչական կոմիտեն կպատճառաբանի խմբագրություն մտնելու իր քայլը։ Տիկին Սեյրանյանին նույնպես զարմացրել է, որ ձայնագրության տարածման մեղավորներին փնտրում են հենց երկրի ներսում, երբ այնքան շատ տարբերակներ կային։

«Երբ որ էսպիսի մեծ դիապազոնով քննարկվում էին վարկածները հասարակության շրջանում, սոցցանցերում, մամուլում և այլն, հանկարծ հայտարարվում է իրենց ՔՊ ներկայացուցիչ պատգամավորի կողմից, որ դա կարող են արած լինեն Քոչարյանի փաստաբանները, հետո հայտարարում են, որ էդ փաստաբանները չակերտներով նկատի ունեցեք, ուղիղ իմաստով չէ։ Այնուհետև Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դա արել են նախկին իշխանությունները, դա նշանակում է, որ իրենք փաստեր ունեն, դա նշանակում է, որ իրենք բացահայտել են, դե ուրեմն ներկայացրեք»,- կոչ է անում տիկին Սեյրանյանը։

Տիկին Սեյրանյանը զարմացած է քննիչների գործողություններից նաև այն պատճառով, որ ավելի վաղ նման մի դեպք բացարձակապես նրանց ուշադրության չարժանացավ․ «Երբ որ «Հայկական ժամանակը» հրապարակեց ԱԱԾ  նկուղում պահվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը, որևէ մեկը քննություն չսկսեց, թե ՀԺ-ին որտեղի՞ց է հասել այդ լուսանկարը»։

Տիկին Սեյրանյանը տեղի ունեցածը համարում է քաղաքական հետապնդում, բայց զգուշացնում է, որ տեղեկատվության հետ իշխանությունները ոչինչ չեն կարող անել։ Իսկ ահա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատում է, որ այս պատմության մեջ միակ քաղաքականն այն է, որ Yerevan touday-ի պատկանելությունը կապում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։

«Ինքը եղել է երկրորդ նախագահ, հիմա հետապնդման տակ է, և եթե ինքն աջակցում է որևէ կերպ աջակցում է լրատվամիջոցի, ապա էդտեղ ենթատեքստեր շատ կարող են լինել, բայց ուղիղ քաղաքական հետապնդում դժվար է գնահատել»,- ասում է պարոն Մելիքյանը։

Տեղի ունեցածը պարոն Մելիքյանը համարում է արտառոց։ Ըստ նրա, իրավապահները վարվել են չափազանց կոշտ։ Նրանք պետք է բացատրեն, թե ինչու են այդքան կոշտությամբ փորձել անցկացնել քննությունը․ «Կոշտ, ես կասեի բիրտ մեթոդ է կիրառվել, և կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, երբ իսկապես շատ ծանրակշիռ փաստեր ի հայտ գան»։

Պարոն Մելիքյանը տեղեկացնում է, որ լրագրողական կազմակերպությունները սպասում են հենց այդ փաստերին, որոնք եթե չլինեն, ոչ ոք ուշադրություն չի դարձնի այն փաստին, թե ում է պատկանում տվյալ կայքը, մեթոդը մնում է դատապարտելի։

«Պետք է ես հատուկ ընդգծեմ, որ Yerevan touday-ի, այլ լրատվամիջոցների պարտքն էր հանրությանը ներկայացնել այն, ինչ իրենց ձեռքի տակ հայտնվել էր»,- ասում է հասարակական գործիչը։

Ի դեպ, պարոն Մելիքյանը նկատում է նաև, որ քննիչների կոշտ գործողությունները Yerevan touday-ի հանդեպ չպետք է վախեցնեն կամ կաշկանդեն լրագրողներին և լրատվամիջոցներին, իրենց սուրբ պարտքն է հրապարակել լուրը։

Մհեր Արշակյան