Նախատեսվում է սկսել մեղրի հումքով ոգելից խմիչքների արտադրություն

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել են «Եղվարդի նեկտար» ընկերություն՝ ծանոթանալու կազմակերպության արտադրական գործունեությանը և հաջողություններին։

«Ընկերությունը ներկայում արտադրում է 15 տեսակի մեղր, սակայն նախատեսում է ընդլայնել արտադրանքի տեսականին՝ հասցնելով մինչև 50-ի։ Ընկերությունը տարեկան ապահովում է մինչև 50 տոննա մեղվամթերքի արտադրություն։ Արտադրանքն արտահանվում է Ֆրանսիա, ԱՄՆ և Չինաստան»,- ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է․ որ նախատեսվում է նաև սկսել մեղրի հումքով ոգելից խմիչքների արտադրություն, մասնավորապես՝ մեղրի օղի, բրենդի, գինի և վիսկի։

Ընկերությունն օգտվել է «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» պետական ծրագրից՝ ձեռք բերելով նոր սարքավորումներ, որոնք նպաստել են արտադրության ընդլայնմանը և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև սերտորեն համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ՝ «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի» շրջանակում՝ հանդես գալով որպես մատակարար կազմակերպություն։

 

«Եղվարդի նեկտար» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին՝ ընտանեկան ավանդական տնտեսության հիման վրա: Տարիների ընթացքում այն ձեռք է բերել զգալի աճ՝ դառնալով Հայաստանի առաջատար մեղվաբուծական ընկերություններից մեկը: