ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ռազմավարական ռմբակոծիչները թևավոր հրթիռներ են արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։ Ուկրաինական մոնիտորինգային ալիքները հայտնում են Չեռնիգովի շրջանի օդային տարածք հրթիռների երեք խմբի մուտքի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Արձակումներն իրականացրել են վեց Տու-95 ռմբակոծիչներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է մի քանի հրթիռ կրել։
Ռուսական ռազմավարական ռմբակոծիչների կողմից արձակված թևավոր հրթիռները հասել են Պոլտավայի շրջանի Կրեմենչուգ և Դնեպր: Մոնիթորինգային ալիքները հաղորդում են պայթյունների մասին այս տարածքներում:

Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավարը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, Դնեպրում ռուսական զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով որոշակի արդյունաբերական ձեռնարկությունում ավերածություններ են տեղի ունեցել, և երկու տեղ հրդեհներ են բռնկվել։ Վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակն այլ մանրամասներ դեռ չի հայտնել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի