Թուրքիան դիմավորում է Վաշինգտոնում խաղաղ ցուցարարներին ծեծելու համար դատապարտված թիկնապահին՝ որպես հերոսի. ANCA

Լուրեր

05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան դիմավորում է Սինան Նարինին՝ որպես հերոսի: Վաշինգտոնում (2017թ, մայիսին) ամերիկյան ցուցարարների դաժանորեն ծեծի ենթարկելու համար 11 ամիս ազատազրկման դատապարտվելուց հետո Թուրքիա է վերադարձել Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամը. փոխանցում է ANCA-ն՝ Հայ դատի ամերիկյան գրասենյակը:

«Ոչ մի զղջում: Ոչ մի ափսոսանք. մեծ  հպարտության ժամանակ»,- տեսանյութը մեկնաբանել է  ANCA-ն՝, ապա հավելել, որ կատարվածի ուղերձը հետևյալն էր. «Մենք կրկին ուզում ենք դա անել»:

Հիշեցնենք, որ 2017թ. մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած պաշտոնական այցի դեմ բողոքարկող խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնազորը հարձակում էր իրականացնել թուրքական դեսպանատան մոտ։

«Այդ տեսակ բռնություն ԱՄՆ-ի մայրաքաղաքում երբեք չէիք կարող ակնկալել։ Նմանատիպ բռնություն  հատուկ է միայն Էրդողանի Թուրքիային կամ մեկ այլ բռնապետության»,- ասել էր ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով․ «Սա անհանդուրժողականության այն տեսակն է, որ հատուկ է միայն Թուրքիան և այժմ էլ ներմուծվել է  Միացյալ Նահանգներ»։

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի հանձնախմբի ու և ԱՄՆ-ում հելլենական խորհրդի կողմից։ Ցույցին մասնակցել էին հայ, հույն, քուրդ, ասորական համայնքների ներկայացուցիչներ։