Իրանը պատրաստ չէ բանակցել ճնշման ներքո․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ

Լուրեր

09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին նախօրեին ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի պաշտոնյաների հետ և խորհրդակցելու ապագա համագործակցության վերաբերյալ։ Այսօր առավոտյան նա հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիին, գրում է Mehr գործակալությունը։

Գրոսսիի հետ հանդիպման մասին Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ կարևոր և պարզ բանակցություններ են ունեցել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ։

«Որպես NPT-ի հավատարիմ անդամ՝ մենք շարունակում ենք մեր լիարժեք համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ: Տարաձայնությունները կարող են լուծվել համագործակցության և երկխոսության միջոցով։ Մենք պայմանավորվել ենք շարունակել քաջությամբ և բարի կամքով»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Իրանցի դիվանագետը նշել է, որ Թեհրանը երբեք չի լքել իր խաղաղ միջուկային ծրագրի հարցով բանակցությունների սեղանը։

Հիմա, ըստ նրա, գնդակը ԵՄ-ի դաշտում է։ Արաղչին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է բանակցել՝ ելնելով իր ազգային շահերից և անքակտելի իրավունքներից, բայց պատրաստ չէ բանակցել ճնշման և ահաբեկման ներքո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի