Եվրոպայում սկսել են քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը՝ «տարածք՝ անվտանգության դիմաց» սխեմայով. WP

Լուրեր

08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները սկսել են քննարկել պատերազմը դադարեցնելու հնարավորությունը Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների արդյունքում՝ նախատեսելով տարածքների զիջումներ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես պետք է գնա որոշակի զիջումների, և Ուկրաինան պետք է ստանա անվտանգության ուժեղ երաշխիքներ, ինչը պահանջում է շարունակել օգնել նրան զարգացնել իր ռազմական հզորությունը:

Չնայած շարունակական աջակցության մասին հայտարարություններին՝ եվրոպացի որոշ դաշնակիցներ աստիճանաբար սկսել են հիմք դնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների համար, գրում է The Washington Post-ը՝ հիմնվելով եվրոպական և ՆԱՏՕ-ի երկրների 10 ներկա և նախկին դիվանագետների հետ զրույցների վրա:

Նրանք ընդունում են, որ Ուկրաինային հնարավոր տարածքային զիջումների մասին խոսակցություններն այլևս նախկինի նման մերժում չեն առաջացնում՝ նշելով, որ դիվանագետներն այժմ դրանք ձևակերպում են ոչ թե որպես «հող՝ խաղաղության դիմաց», այլ որպես «հող՝ անվտանգության դիմաց»։

«Սա միանշանակ այլևս ծայրաստիճան շահարկում չէ»,- ասել է արևմտյան պաշտոնյաներից մեկը:

Եվրոպացի քաղաքական գործիչները կարծում են, որ պետք է մեծացնեն Ուկրաինային ռազմական աջակցությունը՝ հնարավոր խաղաղ բանակցություններում նրա դիրքերն ամրապնդելու համար։ Նրանք նաև ցանկանում են խուսափել անակնկալներից, եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսի բանակցել գործարքի շուրջ:

Անցյալ շաբաթ Բուդապեշտում ԵՄ առաջնորդների ընթրիքի ժամանակ շատերը կողմ են արտահայտվել Ուկրաինային դրամական և ռազմական աջակցությունը պահպանելու համար և քննարկել են, թե ինչպես ապահովել ֆինանսավորում, եթե ամերիկյան օգնությունը դադարեցվի, ասել են WaPo-ի աղբյուրները:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի