Խորհրդարանն ընդդիմության լեգիտիմացման կարիք չունի․ Կոբախիձե

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վրաց ժողովուրդը Վրաստանի խորհրդարանին և խորհրդարանական մեծամասնությանը համապատասխան լեգիտիմություն է տվել, Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է այդ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Նրա խոսքով՝ եթե ընդդիմությունը հրաժարվի հասարակության համապատասխան հատվածի կողմից իրեն տրված մանդատներից, դա կվիրավորի նրա կողմնակիցներին։

«Խորհրդարանն ընդդիմության լեգիտիմացման կարիքը չունի, դա ձեզ շատ հստակ կարող եմ ասել։ Խորհրդարանը վրաց ժողովրդի լեգիտիմացման կարիքն ունի։ Վրաց ժողովուրդը լեգիտիմություն տրամադրեց խորհրդարանին և խորհրդարանական մեծամասնությանը։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա եթե նրանք հրաժարվեն հասարակության համապատասխան հատվածի կողմից իրենց տված մանդատներից, կվիրավորեն իրենց կողմնակիցներին։ Բայց դա իրենց գործն է։ Տեսնում եք, որ ընդդիմությունն օրեցօր ավելի է փչացնում իր հեղինակությունն ու դիրքը։ Նրանք դա անում են իրենց ձեռքով»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի