Վրաստանում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարի սկզբին․ Կոբախիձե

Լուրեր

22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
Բոլորը

Վրաստանում նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան 2025 թվականի հունվարի սկզբին։ Այս մասին Բաքվում COP29-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքները կամփոփվեն, և տասերորդ օրը տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը։ Դրանից հետո կսկսվի խորհրդարանական կյանքը, իսկ շուտով, ամենայն հավանականությամբ, հունվարի սկզբին, կանցկացվեն նախագահական ընտրությունները, ինչից հետո տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը»,- նշել է նա։

2018 թվականի նախագահական ընտրությունները Վրաստանում՝ խորհրդարանական կառավարման հանրապետությունում, վերջին անգամ են անցկացվել համընդհանուր ընտրական իրավունքով։ Երկրի Սահմանադրության համաձայն՝ նախագահին այսուհետ կընտրի 300 հոգուց բաղկացած Ընտրական կոլեգիան, որը բաղկացած կլինի խորհրդարանականներից և տեղական իշխանությունների ներկայացուցիչներից։

Ավելի վաղ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ կարող է երկրորդ անգամ առաջադրվել՝ Վրաստանի եվրաինտեգրմանը նպաստելու համար։ Միաժամանակ, նա իր վերընտրվելը կապել է հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի