Փորձել են վրեժ լուծել Գյումրիից. Վահագն Ալեքսանյանը` «Բալասանյան դաշինք»-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՔՊ-ն ամեն ինչ անելու է, որ Գյումրիում տեղի ունենա արտահերթ ընտրություն․ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Ըստ նրա, կան որոշակի իրավական տարընթերցումներ, և բախվել են իրավական կազուսի, չնայած վստահ է, որ կգտնեն հնարավոր լուծումներ։ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ Գյումրիում այս պահին կառավարման ճգնաժամ է։

«Քաղաքի վիճակը մեզ շատ է անհանգստացնում։ Խստորեն դատապարտելի է «Բալասանյան դաշինք»-ի այն վարքագիծը, որ քաղաքը մատնել են անտերության, որ քաղաքային աշխատողները աշխատավարձ չեն ստանում, քաղաքը քիչ է մնում՝ աղբի մեջ կորի»,-ասաց նա։

Ըստ Ալեքսանյանի՝ մարզպետն ամեն ինչ անում է, որ քաղաքը կոլապսում չհայտնվի։ Դիտարկմանը, թե արդյո՞ք դատապարտելի չէ նաև ՔՊ-ի վարքագիծը, քանի որ ՔՊ-ն էլ է հրաժարվել կոալիցիայից՝ Ալեքսանյանը պատասխանեց, որ իրենք մանդատները վայր չեն դրել, ուղղակի աշխատել են որպես ընդդիմադիր։

Ինչ վերաբերում է ճնշումներին՝ ասաց. «Եթե իշխանությունը որոշեր ճնշեր, ապա կճնշեր այնպես, որ այդ մեծամասնություն չկազմող խմբակցությունից մի քանի հոգի ուղղակի կընտրեին ՔՊ թեկնածուին»։ Ալեքսանյանը պնդեց, որ նույնիսկ Բալասանյան դաշինքից չեն ասում, որ իրենց ճնշում են։ Դիտարկմանը, որ ասել են՝ հակադարձեց. «Եթե ասող կա՝ ստում են ուղղակի, ուղղակի դրանով իրենք փորձել են վրեժ լուծել Գյումրիից»։

Ընտրությունների անցկացման դեպքում, ըստ Ալեքսանյանի, որպես ՔՊ ցուցակի առաջին համար տեսնում են տարածքային կազմակերպությունների խորհրդի նախագահին։

Մանրամասները` տեսանյութում։