Պետդեպը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանին ռազմական գործողություններին հյուսիսկորեացիների մասնակցության մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ հյուսիսկորեական զորքերն Ուկրաինայի հետ սահմանին ռուս զինվորականների հետ միասին սկսել են մասնակցել ռազմական գործողություններին։ Այս մասին լրագրողներին ասել է Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր ես կարող եմ հաստատել, որ ավելի քան 10 հազար զինվոր ԿԺԴՀ-ից ուղարկվել է արևելյան Ռուսաստան։ Նրանց մեծ մասը տեղափոխվել է Կուրսկի շրջանի արևմուտք, որտեղ նրանք ռուսական ուժերի հետ սկսել են մասնակցել մարտական գործողություններին»,- ասել է նա։

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է, որ ԿԺԴՀ-ի զինվորականները Կուրսկի շրջանում արդեն կորուստներ են կրում։

«Այսօր 11 հազար հյուսիսկորեացի զինվորներ գտնվում են Ռուսաստանի տարածքում՝ Ուկրաինայի հետ սահմանային գոտում, մեր երկրի հյուսիսային հատվածում, մասնավորապես՝ Կուրսկի շրջանում։ Այդ զորքերի մի մասն արդեն մասնակցել է ուկրաինացի զինվորականների դեմ ռազմական գործողություններին, և արդեն կան կորուստներ, դա փաստ է»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի