Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են դիվանագիտական ​​լուծման հասնելու շարունակական ջանքերը, որով իրականություն կդառնա ՄԱԿ-ի 1701-րդ բանաձևը և Լիբանանի և Իսրայելի քաղաքացիները հնարավորություն կստանան վերադառնալու իրենց տները: Բլինքենը կրկնել է, որ ժամանակն է դադարեցնել հակամարտությունը Գազայում, ապահովել պատանդների ազատ արձակումը, ավելացնել մարդասիրական օգնությունը և ճանապարհ ստեղծել Գազայի պաղեստինցիների համար՝ վերականգնելու իրենց կյանքը:

«Պետքարտուղարն ու ԱԳ նախարարը նաև քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջյու Քեջելին էլ X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այսօր (նոյեմբերի 12-ին) հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայում տիրող վերջին իրավիճակը, Լիբանանի զարգացումները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում  ընթացիկ իրավիճակը»,-նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի