Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին Մոլդովայի ԱԳՆ են կանչել Կոբախիձեի խոսքերի պատճառով

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Քիշնևում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիլա Բոչորիշվիլիին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Մոլդովայի նախագահական ընտրությունների խախտումները հետաքննելու վերաբերյալ հայտարարության պատճառով։ Գերատեսչությունը դժգոհություն է հայտնել Կոբախիձեի «խեղաթյուրված և անհամապատասխան» հայտարարություններից։

«Ցանկանում ենք նշել, որ Մոլդովայի Հանրապետության և Վրաստանի միջև համագործակցության և ավանդական բարեկամության հարաբերությունները, ինչպես նաև այն նպատակները, որոնք մեր պետություններից յուրաքանչյուրը հետապնդում է եվրաինտեգրման գործընթացում, պետք է գերակայեն», – ասված է Մոլդովայի ԱԳՆ հայտարարությունում։

Անցյալ շաբաթ Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Իրակլի Կոբախիձեն եվրոպացի առաջնորդներին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ՝ պահանջելով հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրություններում կեղծիքները: Նրա խոսքով, Մոլդովայի նախագահական ընտրությունների ժամանակ «շատ ավելի շատ խախտումներ են եղել»։ Նախօրեին, վերադառնալով այս թեմային, նա հայտարարել էր, որ եթե հետաքննություն պետք է իրականացվի, ապա դա պետք է լինի Մոլդովայում։

Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է հոկտեմբերի 20-ին, երկրորդը՝ նոյեմբերի 3-ին։ Նախագահ Մայա Սանդուն հաղթել է ձայների 55,33%-ով, մինչդեռ ընդդիմությունը չի ճանաչել դրանց արդյունքները։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանքը»։ Ընդդիմությունը բազմաթիվ խախտումներ է արձանագրել։ Հետաքննություն անցկացնելու կոչ են արել նաև ԵՄ երկրները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի