Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի ժողովրդից և նաև մեզանից․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
Բոլորը

«Լույս» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը հույս է հայտնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի ժողովրդից և նաև իրենցից, որովհետև ասել, որ միայն մենք ենք սպիտակ, իսկ մյուսները սև են՝ արդեն ամեն ինչի սկիզբն է։

«Հանրապետականն ասում էր մեր հանդեպ է ատելության մթնոլորտը։ Ես ասում եմ, որ ՀՀԿ-ն չի մասնակցում, իսկ մասնակից ուժերի միջև այդ գիծը քաշված է, ինչը տալիս է առիթ։ Մարդիկ առիթավորվում են և պղտոր ջրում ձուկ են որսում, ինչը շատ վատ է՝ հատկապես, երբ ամենօրյա ռեժիմով ասվում է , որ ՀՀ քաղաքացին ամենաբարձր արժեքն է, և նրանից բարձր ոչինչ չի կարող լինել, հետևաբար,  չի կարող լինել սև կամ սպիտակ քաղաքացի»,-այսօր դաշինքի հերթական հանրահավաքի ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը։

Վերջինս շեշտեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ հենց սևերի և սպիտակների դեմ է պայքարել, ուստի,  հուսով է, որ վարչապետը կվերանայի իր հայտարարությունը, քանի որ ամեն քաղաքական հայտարարություն պետք է ունենա տրամաբանություն։

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ վարչապետը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն արդեն իսկ խնդիրներ է առաջացրել։

Դիտարկմանը՝ հնարավոր է այդ լարվածության պատճառը հեղափոխությունից առաջ եղած տարաձայնություններն էին, Էդմոն Մարուքյանն ասաց․ «Մենք լարված չենք, կարող է վիրավորված լինենք, բայց լարված չենք, թեպետ տեղ ունենք վիրավորվելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։