Հողերի հանձնման մասին ոչ միայն ես խոսեցի, այլև Սերժ Սարգսյանը․ Արա Պապյան

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

Հուլիսի 11-ին Բրյուսելում ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը բանակցություններ չի ուզում կոչել: «Պարզապես հանդիպում է եղել՝ սեպտեմբերյան հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելով»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Արա Պապյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ հանդիպումն Էական ազդեցություն չի կարող ունենալ սահմանային վիճակի վրա․ «Ադրբեջանը կշարունակի լարվածության որոշակի մակարդակ պահել, դա իր ռազմավարությունն է, ԵԱՀԿ ՄԽ-ն էլ պարբերաբար լարվածությունից հետո կոչով կդիմի կողմերին, բաց թիրախային դատապարտում չի լինի»։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր հայտարարությամբ են հանդես եկել՝ հույս հայտնելով, որ սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կլինի։ Արա Պապյանը հավանական համարում է, որ առաջիկայում Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա, սակայն ակնկալիքներ չունի:

«Սերժ Սարգսյանը չուզենալով վատամարդ լինել համանախագների առջև, կգնա այդ հանդիպմանը, բայց դրանով ևս մեկ անգամ կզիջի, հետ կկանգնի այն նախապայմաններից, որոնց մասին խոսել էր»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, թե դեռ նախորդ տարի նա հայտարարում էր, որ հողերի հանձնման գործընթացը սկսվել է, արդյոք դեռ նույն կարծիքի՞ն է, Արա Պապյանն արձագանքեց. «Ոչ միայն ես դրա մասին խոսեցի, այլև Սերժ Սարգսյանը, Սարգսյանը վերահաստատեց, որ Կազանի փաստաթղթին ինքը համաձայնություն տվել է, պարզապես Ադրբեջանը համաձայն չի եղել»։

Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպանը մեր խնդրանքով անդրադարձավ նաև շոումեն Գարիկ Մարրտիրոսյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի նշանակմանը Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնում․ «Դեսպանի աշխատանքը բավական լուրջ աշխատանք է, փորձառություն է պահանջում, չգիտես ինչու՝ կարծում են ամեն մարդ կարող է դեսպան լինել, այնքան եմ շփվել նման մարդկանց հետ, որ տարրական գիտելիքներ չունեն դեսպանի աշխատանքի մասին․ դեսպանը աշխատող դիվանագետ պետք է լինի, ոչ թե հրահանգներ տվող։ Լևոն Մարտիրոսյանին չգիտեմ, բայց իր մասին միայն վատն եմ լսել»։

Առավել մանրամասն՝ տեսանյությում։

Սեդա Ղուկասյան