Թուրքիան իր թեկնածությունն է առաջադրել COP31-ը հյուրընկալելու համար․ Էրդողան

Լուրեր

20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկիրն առաջադրել է իր թեկնածությունը՝ 2026 թվականին հյուրընկալելու Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի Կողմերի 31-րդ համաժողովը (COP31), հաղորդում է TRT Haber-ը։

«Մենք առաջադրել ենք մեր թեկնածությունը՝ հյուրընկալելու 2026 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով Կողմերի 31-րդ համաժողովը: Շնորհակալություն ենք հայտնում այն ​​երկրներին, որոնք պաշտպանել են մեր թեկնածությունը և անհամբեր սպասում ենք նրանց գնահատականներին և աջակցությանը, որոնք  շարունակում են որոշել իրենց դիրքորոշումը»,-ասել է Էրդողանը։

Նա նաև հայտարարել է, որ երբ խոսում ենք ապագա սերունդներին ավելի արդար աշխարհ թողնելու մասին, «Իսրայելի անօրինական, անբարոյական և անխիղճ հարձակումները Պաղեստինի և Լիբանանի  նկատմամբ շարունակվում են»։

«Ներկայիս իշխանությունը շարունակում է սպանել մարդկանց, այդ թվում՝ երեխաների, կանանց ու ծերերի, և հսկայական վնաս հասցնել շրջակա միջավայրին։ Նրանք, ովքեր առաջացրել են այս ծանր մարդասիրական և բնապահպանական աղետը, պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային դատարաններում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի