Հնդկաստանը ՀՀ-ին Akash ՀՕՊ համակարգի առաջին մարտկոցն է առաքել․ The New Indian Express

Լուրեր

27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
Բոլորը

Հնդկաստանը նշում է իր պաշտպանական արտահանման ևս մեկ կարևոր իրադարձություն՝ Հայաստան առաքելով Akash զենքի համակարգի առաջին մարտկոցը: Սա արտահանվող երկրորդ հրթիռային համակարգն է, գրում է The New Indian Express-ը։

Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության կողմից մշակված Akash համակարգը «երկիր-օդ» հրթիռ է (SAM), որը կարող է խոցել այնպիսի թիրախներ, ինչպիսիք են կործանիչները, հրթիռները, անօդաչու սարքերը և այլ օդային միջոցներ մինչև 25 կմ հեռավորության վրա։

Bharat Electronics Limited-ի (BEL) կողմից արտադրված Akash զինատեսակային համակարգի յուրաքանչյուր մարտկոց ուղեկցվում է մեկ Rajendra 3D էլեկտրոնային սքանավորվող ռադարով և չորս արձակիչով, յուրաքանչյուրը՝ երեք հրթիռով, որոնք բոլորը փոխկապակցված են:

Հնդկաստանի Պաշտպանության նախարարության պաշտպանական արտադրության քարտուղար Սանջեև Կումարը հայտարարել է, որ «Akash զենքի համակարգի առաջին մարտկոցն ուղարկել է բարեկամ օտար երկիր»։

«Այս զարգացումն արտացոլում է Հնդկաստանի աճող կարողությունները պաշտպանական տեխնոլոգիաների և արտադրության ոլորտում»,- նշում է Bharat Electronics Limited-ը։

2022 թվականին Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ 15 Akash հրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։ Հայաստանը դարձել է առաջին օտարերկրյա երկիրը, որը գնել է այս հրթիռային համակարգը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի