Լաշա Տալախաձեն պատգամավոր է ընտրվել․ նա չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Վրացի հայտնի ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն 2015 թվականից ի վեր առաջին անգամ բաց կթողնի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։

Նշվում է, որ  երեք ամիս առաջ Փարիզում իր երրորդ օլիմպիական մեդալը նվաճելուց հետո գրեթե չի մարզվել և ընդգրկված չէ Բահրեյն մեկնող ծանրամարտիկների թվում․ 2024 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ից 15-ը։

Նշվում է, որ նա կենտրոնացել է քաղաքականության վրա, ընտրվել է պատգամավոր իշխող կուսակցությունից և մտածում է այդ ոլորտում նոր կարիերա սկսելու մասին։ Հարցազրույցում նա ասել է, որ երկու ոլորտները անհամատեղելի են։

«Ներկայումս վնասվածքի պատճառով չեմ մարզվում։ Այս պահին իմ երկիրը իմ կարիքն ունի։ «Վրաստանի երազանքը» հենց այն ուժն է, որն անհրաժեշտ է մեր երկրին, որը կպահպանի խաղաղությունն ու միասնությունը Վրաստանում։ Կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում։ Ես միշտ եղել եմ իմ երկրի կողքին և կշարունակեմ դա անել՝ ինչ կարգավիճակով, որ անհրաժեշտ լինի»,- ասել է Տալախաձեն։

Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Կախի Կախիաշվիլին հույս ունի, որ Լաշան կվերադառնա մարզադահլիճ, 2026 թվականին սեփական երկրում կնվաճի ևս մեկ եվրոպական տիտղոս և կշարունակի մրցասպարեզ դուրս գալ մինչև 2028 թվականի Լոս Անջելեսում կայանալիք հաջորդ Օլիմպիական խաղերը:

Տալախաձեից բացի այս քաշային կարգում են Հայաստանից Վարազդատ Լալայանը, որը Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն է և Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը։

Էմմա Չոբանյան