Թուրքիան ճնշում է ԱՄՆ-ին՝ վերանայելու Սիրիայում քրդերի հետ դաշինքը

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Թուրքիան ճնշում է գործադրում Միացյալ Նահանգների վրա՝ վերանայելու Վաշինգտոնի աջակցությունը Սիրիայում քուրդ զինյալներին՝ համաձայն իր առաջնորդների, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունների։ Անկարան կրկին բարձրաձայնել է նոր անդրսահմանային հարձակման հավանականության մասին, գրում է Reuters-ը, որին վկայակոչում է Arab news-ը։

«Մենք մշտապես հիշեցնում ենք մեր ամերիկացի գործընկերներին, որ նրանք պետք է դադարեցնեն համագործակցությունը Սիրիայում ահաբեկչական կազմակերպության հետ։ Մեր շփումներն այս հարցով ավելացել են։ Մենք տեսնում ենք, որ ամերիկյան կողմը նույնպես ձգտում է ավելի շատ զրույցների և բանակցությունների», – ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Milliyet-ին տված հարցազրույցում։

Կիրակի  Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է նոր հարձակում իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ իր սահմանի երկայնքով նոր անվտանգ գոտիներ ստեղծելու համար։ Ուրբաթ էլ նա հայտարարել էր, որ Սիրիայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման հարցը կքննարկի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությունը ներառում է ԱՄՆ աջակցությունը սիրիական քրդական YPG-ին, որը Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցն է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։

Թուրքիան վերջին տարիներին մի քանի անդրսահմանային գործողություններ է իրականացրել YPG-ի դեմ։

Էրդողանը կիրակի օրվա ելույթում ասել է, որ այդ քայլերը Սիրիայում ստեղծել են անվտանգ գոտիներ, որոնք «կանխել են իր հարավային սահմաններից շրջապատելու փորձերը», և Թուրքիան վճռական է «ամբողջովին դադարեցնել կապերը ահաբեկչական կազմակերպությունների միջև»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի