Էրդողանն ակնարկել է 3-րդ ժամկետով նախագահի պաշտոնում առաջադրվելու պատրաստակամության մասին

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը նախօրեի կառավարության նիստից  հետո ընդունվել է որպես ղեկավարի նախագահի պաշտոնում ևս մեկ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության ազդանշան, գրում է Turkiye today-ը։

«Քանի դեռ աստված մեզ կյանք է շնորհում, և մեր ազգը համաձայն է, մենք կշարունակենք ծառայել Թուրքիային և մեր ազգին», – ասել է Թուրքիայի նախագահը։

Չնայած Էրդողանի հայտարարությունը սովորական է թվում, շատ հայտնի ընդդիմադիր լրագրողներ ենթադրում են, որ նա ակնարկում է հաջորդ ժամկետի անցնելու իր մտադրության մասին: Դա կախված է սահմանադրական փոփոխություններից, եթե երկրի խորհրդարանն արտահերթ ընտրություններ կնախաձեռնի:

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP) կտրականապես դեմ է սահմանադրական ցանկացած փոփոխության, որը կարող է ճանապարհ հարթել Էրդողանի իշխանության մեկ այլ ժամկետի համար:

Թուրքիայի նախագահի վստահելի անձանցից, երկրի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը նոյեմբերի 10-ին Էրդողանի հայտարարությունից անմիջապես առաջ հայտարարել էր․ «Այս պահին Թուրքիայում արտահերթ ընտրությունների օրակարգ չկա։ Էրդողանն իր պաշտոնում կծառայի մինչև 2028 թվականը»։

Ընդդիմադիր լրագրող Իսմայիլ Սայմազը մեկնաբանել է, որ Էրդողանի հայտարարությունը նշանակում է մեկ այլ ժամկետով առաջադրվելու մտադրություն։ Նա համոզված է, որ իրենց թեկնածությունների մասին պաշտոնապես կհայտարարեն նաև Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն ու Մանսուր Յավաշը։

Մեկ այլ ընդդիմադիր լրագրող Նևսին Մենգունը նշել է, որ Էրդողանի հայտարարությունը կարող է սահմանադրական փոփոխության մասին ակնարկ լինել, որը նրան կշնորհի ցմահ նախագահի կարգավիճակ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի