171 նոր «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներն արդեն Հայաստանում են, բայց դեռ մաքսազերծվում են

Լուրեր

08.10.2026 | 16:06
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

171 ավտոբուսի գնման գործընթացն իրականացված է, հանձնման-ընդունման աշխատանքները՝ ևս, և ամբողջ խմբաքանակը ՀՀ-ում է: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:

«Այս պահին իրականացվում են մաքսազերծման աշխատանքներ: 14 տրոլեյբուսի մասով ևս այս շաբաթ սկսվում են հանձնման-ընդունման և մաքսազերծման գործընթացները, միաժամանակ մշակվում են նաև երթուղիները»,- ասաց Հարությունյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց, որ Երևանի քաղաքապետարանը շարունակում է արդիականացնել հանրային տրանսպորտը և տրանսպորտային միջոցները, ապա շնորհակալություն հայտնեց միասնական տոմսային համակարգի միջանկյալ անցման ընթացքում երևանցիների ըմբռնման համար և հորդորեց գիտակցել միասնական տոմսային համակարգի կարևորությունը:

«Այս 171 ավտոբուսները, որոնք ավելանում են գծերում, նույնպես էականորեն ծախսն ավելացնելու են:
Այդ առումով շատ կարևոր է միասնական տոմսային համակարգին անցումը: Միասնական տոմսային համակարգն ուղղակի մեր քմահաճույքը չէ. դա հանրային տրանսպորտի որակի պահպանման և հետագա բարելավման միակ բանաձևն է»,- ասաց Ավինյանը: