Բայդենը Թրամփի հետ հանդիպմանը կոչ է անելու շարունակելու աջակցությունը Ուկրաինային

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Չորեքշաբթի օրը Սպիտակ տան օվալաձև սենյակում կհանդիպեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենև և ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ հանդիպման ընթացքում ակնկալվում է, որ ամերիկացի առաջնորդը  կոչ կանի Թրամփին շարունակելու աջակցությունն Ուկրաինային։ Այս մասին CBS News-ի եթերում հայտնել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ Բայդենն ու Թրամփը քննարկելու են «արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները», մասնավորապես, այն ինչ տեղի է ունենում Եվրոպայում, Ասիայում ու Մերձավոր Արևելքում։

ԱՄՆ նախագահը կոչ է անելու Թրամփի ապագա վարչակազմին Կիևին աջակցությունից չհրաժարվել, քանի որ դա կարող է հանգեցնել Եվրոպայում ավելի մեծ անկայունության։ Սալիվանի խոսքով՝ Բայդենի գլխավոր ուղերձը նորընտիր նախագահին լինելու է իշխանության խաղաղ փոխանցումը ապահովելու պատրաստակամությունը:

CBS-ն ընդգծում է, որ նման հանդիպումները կայացած պրակտիկա են և նպատակ ունեն նշանավորել իշխանությունը հեռացող նախագահից ընտրվածին փոխանցելու գործընթացի սկիզբը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի