Թրամփը զանգահարել է Պուտինին և քննարկել Ուկրաինայում պատերազմը․WP

Լուրեր

08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին  ոչ պաշտոնական հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և զրույցի ընթացքում բարձրացրել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի թեման։ Այս մասին  հայտնում է ամերիկյան The Washington Post-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ զրուցակիցներին, գրում է DW-ին ռուսական ծառայությունը։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահին Ֆլորիդայի իր հանգստավայրից։ Զրույցի ընթացքում Սպիտակ տան նախկին ղեկավարը «խորհուրդ է տվել Ռուսաստանի նախագահին չշարունակել էսկալացիան» Ուկրաինայի պատերազմում և «հիշեցրել է նրան Եվրոպայում Վաշինգտոնի նշանակալի ռազմական ներկայության մասին»։

Թրամփը նաև հետաքրքրություն է հայտնել Վլադիմիր Պուտինի հետ հետագա շփումների համար՝ քննարկելու պատերազմի «արագ լուծումը»: ԱՄՆ նորընտիր նախագահը «մասնավոր կերպով հասկացնել է տվել», որ պաշտպանելու է այն տարբերակը, որով Ռուսաստանը վերահսկողություն է պահպանում «որոշ գրավված տարածքների» նկատմամբ և այդ հարցը շոշափել  է Պուտինի հետ զրույցում։

Լրատվամիջոցը նշում է, որ զրույցը  պաշտոնական չի եղել։ Թրամփի անցումային թիմը դեռ չի ստորագրել փաստաթղթերը, որոնք թույլ կտային նախագահի պաշտոնական հեռախոսազրույցներ իրականացնել ԱՄՆ Պետքարտուղարության աջակցությամբ։ Բացի այդ՝ Թրամփը անվստահությամբ է վերաբերվում պետական ​​պաշտոնյաներին այն բանից հետո, երբ հրապարակվել էին նրա առաջին պաշտոնավարման ընթացքում ունեցած զանգերի սղագրությունները:

WP-ն նշում է, որ Ուկրաինայի իշխանությունները տեղեկացվել են զանգի մասին։ Երկու անանուն աղբյուրների համաձայն, Կիևում այս խոսակցության դեմ առարկություն չի եղել։ «Ուկրաինացի պաշտոնյաները վաղուց են հասկացել, որ Թրամփը Պուտինի հետ համագործակցելու է Ուկրաինայի դիվանագիտական ​​լուծման շուրջ»,-ասել են զրուցակիցները։

Ուկրաինայի ԱԳՆ-ն, ի պատասխան WP-ի հրապարակման, հայտարարել է, որ Կիևի դիրքորոշման մասին պարբերականի հրապարակած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Տեղեկություններն այն մասին, որ ուկրաինական կողմը նախապես տեղեկացված է եղել ենթադրյալ զանգի մասին, կեղծ են։ Հետևաբար, Ուկրաինան չէր կարող հավանություն տալ կամ դեմ լինել զանգին», – Reuters-ին տված մեկնաբանությունում ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի