Երևանում նախատեսվում է քարտեզագրել բջջային ալեհավաքների ազդեցության ոլորտները. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում

Լուրեր

13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
Բոլորը

Այսօր մեկնարկեց «Էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց առողջության վրա և դրա ընկալման ու հանրայնացման խնդիրը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը. ասված է ԵՊՀ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ վերոնշյալ գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ ֆիզիկայի և սոցիոլոգիայի ֆակուլտետների համատեղ ջանքերով: Գիտաժողովին ներկա էին ԵՊՀ
սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և
աստղաֆիզիկայի ամբիոնի դոցենտ, Ֆիզիկական էկոլոգիայի միջազգային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Համլետ Բադալյանը, ԵՊՀ տարբեր
ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Գիտաժողովին տարբեր զեկուցումներով հանդես են գալու Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Եվրամիության տարբեր երկրներից, Անգլիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից հրավիրված գիտնականներ:

Կազմակերպիչներից Համլետ Բադալյանը գիտաժողովի բացման ելույթում նշեց, որ «Էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց առողջության վրա և դրա ընկալման ու հանրայնացման խնդիրը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովի նպատակն է ներկայացնել ոչ իոնիզացնող ճառագայթման ազդեցությունը մարդկանց առողջության վրա, դրա վտանգավորության ընկալումը, ինչպես նաև դրա մասին բնակչության իրազեկման կարևորության խնդիրը:

«Այս գիտաժողովի հիմնական խնդիրներից են ոչ իոնիզացնող ճառագայթների վնասակար ազդեցության մեխանիզմների բացահայտումը, ինչպես նաև քննարկման արդյունքում առաջարկներ ներկայացնել այդ ճառագայթների վնասակար ազդեցություններից պաշտպանվելու կամ ազդեցությունը մեղմելու ուղղությամբ»,- հավելեց նա:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, կարևորելով երկօրյա միջազգային գիտաժողովի անցկացումը, նշեց, որ այսօր կարևոր ու հրատապ է հասարակությանն իրազեկել էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության խնդիրների վերաբերյալ: «Հայաստանում այսպիսի թեմայով առաջին անգամ է միջազգային գիտաժողով կազմակերպվում, որի նպատակն է բարձրացնել էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության սոցիալական ընկալումների ու
հիմնախնդիրների կարևորության հարցը»,- ասաց նա:

Նրա խոսքով, այսօր անհրաժեշտ է նաև սոցիոլոգիական ուսումնասիրություն իրականացնել՝ պարզելու, թե ինչքանով է մեր հասարակությունը պատրաստ
գիտակցելու էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության խնդիրները և դիմակայելու դրանց ռիսկերին:

«Հայաստանում վերոնշյալ հիմնախնդիրները խորապես չեն ուսումնասիրվել, մինչդեռ խնդիրները սոցիալական տեսանկյունից շատ կարևոր են:
Էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության խնդիրը գնալով ավելի հրատապ է դառնում, քանի որ ժամանակակից սարքավորումները շատանում են, իսկ դրանց էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց վրա նույնպես ավելանում է»,- ասաց Արթուր Մկրտիչյանը և հավելեց, որ գիտաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու այն եղանակներին, որոնք կօգնենք նվազեցնել էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության բացասական ռիսկերը:

«Կանդրադառնանք նաև այն խնդիրն, թե ինչքանով է մեր հասարակությունը գիտակցում էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության վտանգների մասին, ինչքանով է մեր հասարակությունը պատրաստ վերոնշյալ վտանգները և ռիսկերը հաղթահարելու: Կարծում եմ, որ դեռևս բավականին աշխատանք կա հասարակությանը էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության ռիսկերի մասին իրազեկելու և համապատասխան հասարակական կարծիք ձևավորելու համար»,- ասաց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը:

Համլետ Բադալյանը նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է ներկայացնել մի ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է քարտեզագրել, չափագրել Երևան քաղաքում բջջային ալեհավաքների ազդեցության ոլորտները, ինչպես նաև առաջարկել դրանց մշտադիտարկման վերաբերյալ մեթոդաբանություն: