Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ նախկին և ներկա պաշտոնյաների դեմ սպանության ծրագրերին Իրանի մասնակցության մեղադրանքները հիմնազուրկ են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Iranpress-ը, իր հայտարարության մեջ Բաղային նշել է, որ նմանատիպ մեղադրանքներ անցյալում ևս հնչեցվել են և դրանք միշտ հերքվել են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, իսկ հետագայում ապացուցվել է, որ դրանք կեղծ են։ 

Բաղային այս մեղադրանքների կրկնությունը որակել է որպես զզվելի դավադրություն, որը կազմակերպել են սիոնիստական և հակաիրանական խմբերը՝ նպատակ ունենալով բարդացնել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները։ Նա նշել է, որ նման մեղադրանքները «մեծագույն քարոզչական խաղի» մասն են կազմում, որը հրահրում են հակաիրանական կազմակերպությունները՝ կողմերի միջև լարվածությունը խորացնելու համար։ 

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է, որ Թեհրանը կշարունակի օգտագործել բոլոր օրինական հնարավորությունները՝ թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային իրավական ասպարեզում Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը քրեական մեղադրանք է ներկայացրել Ֆարհադ Շաքերիի նկատմամբ, ով, ըստ մեղադրանքի, համագործակցել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ՝ նպատակ ունենալով Դոնալդ Թրամփի սպանությունը կազմակերպել։